Արկտիկական սառցադաշտերի մակերեսը կրճատվել է` սահմանելով ռեկորդային նոր մինիմում: Ամերիկացի գիտնականները հաստատել են իրենց ճապոնացի գործընկերների հրապարակած տվյալներն այն մասին, որ Արկտիկական ծովի սառույցի մակերեսը գիտնականների կողմից ուսումնասիրման պատմության ողջ ընթացքում կրճատվել է 2007-ին գրանցված ռեկորդային նվազագույնից:
Օգոստոսի 26-ի տվյալներով` արկտիկական սառույցների մակերեսը կրճատվել է` հասնելով 4,1 մլն քառակուսի կիլոմետրի` ամենացածր ցուցանիշին 1979 թվականից հետո, երբ սկսվեցին սառցե հրապարակի արբանյակային կանոնավոր չափումները:
Ներկայիս մակերեսը 70 հազար քառակուսի կմ-ով քիչ է նախորդ ռեկորդից, որը գրանցվել է 2007-ի սեպտեմբերի 18-ին: Այդ ժամանակ սառույցի մակերեսը կազմել է 4,17 քառակուսի կմ:
Մասնագետների խոսքով` սառույցի հալոցքը դեռ 2-3 շաբաթ կշարունակվի:
Սառույցի հաստությունը նույնպես նվազում է:
Տարբեր երկրների գիտնականները ուսումնասիրում են արկտիկական սառույցների վիճակը, քանի որ այդ տարածաշրջանը հանդիսանում է երկրագնդի «կլիմայի խոհանոցը»:








































