Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Թուրքիան փորձում է ցույց տալ, որ կարող է խաղաղություն հաստատել ոչ միայն Սիրիայում, այլև Կովկասում

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան կցանկանար, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններ վարեին Ստամբուլում:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե բանակցությունները Թուրքիայի տարածքում անցկացնելու առաջարկով հանդես գային ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչները, դա կարող էր ենթատեքստ ունենալ և լուրջ մտահոգվելու առիթ լինել հայկական կողմի համար: Բայց քանի որ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս Թուրքիան, որը շատ լավ գիտակցում է, որ բանակցային գործընթացն ընթանում է որոշակի շրջանակներում և օրակարգի հետ կապված խնդիրներն առաջարկում են համանախագահ երկրները, ապա, ըստ Արման Մելիքյանի, բանակցային գործընթացի համար այդ առաջարկությունն առայժմ միանգամայն փուչ է: Միաժամանակ, նա նշեց, որ Թուրքիայի նմանօրինակ վարքի մեջ որևէ հակասական և տարօրինակ բան չի տեսնում. «Թուրքիան ինքնիշխան պետություն է և իր քաղաքականությունն է վարում: Այս պահին գտնում է, որ սա ձեռնտու մոտեցում է և կարող է իրեն քաղաքական շահ բերել»:

Հարցին, թե Թուրքիայի այդ հայտարարությունը կարո՞ղ է փոփոխություն մտցնել ՄԽ համանախագահող երկրների դիրքորոշման մեջ, Ա. Մելիքյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ համանախագահության շրջանակներում գուցե Թուրքիայի առաջարկը քննարկման դրվի»: Ըստ Մելիքյանի՝ ԱՄՆ-ն դեմ չի լինի, որ նման բան տեղի ունենա, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, առայժմ դժվար է կանխատեսել: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա, ըստ Արման Մելիքյանի, այդ երկիրն այսօր մի կողմից շարունակում է պնդել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված հարցը, մյուս կողմից էլ` շատ է ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները վերստին բարելավել: «Կարծում եմ, որ Ֆրանսիան հավանաբար կողմ կլինի այս մոտեցմանը»,- նշեց նա: Ըստ Ա. Մելիքյանի՝ ԼՂ հակամարտությունը Թուրքիայի համար կարևորագույն խնդիրներից է, որովհետև այս հակամարտության առկայությունը խոչընդոտում է Թուրքիայի առաջխաղացումը դեպի Արևելք: Նախկին արտգործնախարարը նաև հիշեցրեց, որ նախկինում նման նախադեպ եղել է. 1992թ. Իրանի նախագահի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել Թեհրանում: Այլ հարց է, որ դրանք որևէ դրական արդյունք չտվեցին:

Արցախցի քաղաքագետ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Արցախի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության ամբողջ ընթացքում Թուրքիան պաշտպանել է Ադրբեջանին: «Վերջին երկու տասնամյակում մենք ականատես ենք եղել ադրբեջանա-թուրքական ռազմավարական համագործակցության: Բավական է հիշատակել Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացվող ռազմատեխնիկական աջակցությունը, որը հանգեցնում է զինված ագրեսիայի ԼՂՀ-ի դեմ, ադրբեջանական բանակի համար Թուրքիայի կողմից սպաների պատրաստումը, Ադրբեջանում բազմաթիվ թուրք զինվորականների առկայությունը, Թուրքիայի մասնակցությունը Հայաստանի և ԼՂՀ-ի շրջափակմանը»,- ընդգծեց Մասիս Մայիլյանը: Նա հիշեցրեց, որ միջազգային նորմերով շրջափակումը նույնպես համարվում է թշնամական գործողությունների ձև: Մ. Մայիլյանն ընդգծեց, որ մյուս կողմից` 1992թ. Թուրքիան համարվում է ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր, իսկ Մինսկի խումբը ստանձնել է ԼՂ հակամարտության լուծման պարտավորությունը: Այսպիսով, ըստ Մայիլյանի, Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության մեջ խաղում է երկու հակադիր դեր. «Մի կողմից բացեիբաց սատարում է Ադրբեջանին և իրեն պահում ինչպես բախվող կողմ, մյուս կողմից` ԵԱՀԿ ՄԽ մյուս անդամների հետ միասին համարվում է միջազգային միջնորդ»: Ըստ Մայիլյանի՝ քանի որ Թուրքիան չեզոք դիրք չի զբաղեցնում և «մաքուր բրոքեր» չի համարվում ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում, ապա թուրքական ցանկացած առաջարկ Արցախի և Հայաստանի համար ընդունելի չեն:

Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիան իրեն այսօր զորավոր է զգում Սիրիայի հարցում, հետևաբար փորձում է ցույց տալ, որ կարող է խաղաղություն հաստատել ոչ միայն Սիրիայում, այլև Կովկասում: Բացի այդ, Թուրքիան այս քայլով փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի վրա, որպեսզի ցույց տա, որ առանց Թուրքիայի միջամտության` այս երկրները չեն կարող որևէ բան անել: «Նաև Թուրքիան փորձում է ցույց տալ, որ իր ռազմավարությունը, որն ասում է՝ ոչ մի խնդիր հարևանների հետ, և որը ոչ մի արդյունք չբերեց, ընթացքի մեջ է: Նաև Թուրքիան այս քայլով ուզում է ցույց տալ Ադրբեջանին, որ ավելի զորավոր ձևով է իր զորակցությունը հայտնում Բաքվին»,- ասաց Կայծ Մինասյանը: Ըստ նրա՝ Թուրքիան քաջ գիտակցում է, որ Հայաստանը մերժելու է այս առաջարկը: Հետևաբար, այս քայլով Թուրքիան նաև փորձում է ցույց տալ միջազգային համայնքին, թե իբր ՀՀ-ն բացասական խաղ է խաղում և անպատասխանատու կեցվածք ունի: Միաժամանակ այս առաջարկով Թուրքիան, ըստ փորձագետի, հիշեցնում է, որ ԼՂ հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները նույն հարթության վրա են իր համար, փոխկապակցված են միմյանց: Կ. Մինասյանի կարծիքով՝ Թուրքիան ջանում է ամեն ինչ անել, որ ՄԽ համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ճնշում գործադրեն Հայաստանում, որպեսզի Հայաստանը մասնակցի Թուրքիայի բանակցություններին: «Բայց եթե Հայաստանը ներկա գտնվի այդ բանակցություններին, դա կնշանակի` ընդունում է, որ Թուրքիան խաղ է խաղում այդ խնդրի շուրջ»,- ասաց նա: Կայծ Մինասյանի կարծիքով՝ համանախագահող երկրների դիրքորոշման մեջ ԼՂ հարցի շուրջ ոչ մի փոփոխություն այսօր չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում