Saturday, 13 06 2026
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան

Կարեն Կարապետյանն է Տաշիրում որոշելու. մամուլ

«Հրապարակ»-ը գրում է, որ սեպտեմբերի 9-ին կայնալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված բազմաթիվ թեկնածուների ինքնաբացարկի դիմումներից թերևս ամենազարմանալին և անհասկանալին Տաշիրի գործող քաղաքապետ Նշան Սողոյանի ինքնաբացարկն էր: Սողոյանը երկու «սռոկ» պաշտոնավարել է` «Տաշիր գրուպի» սեփականատեր Կարեն Կարապետյանի հովանավորյալը լինելու շնորհիվ: Դրանից բացի, իրենց ղեկավարից համայնքի բնակիչներն էլ դժգոհություններ չունեն և թերևս սիրով կընտրեին նրան: Արտաքուստ տպավորություն է ստեղծվում, որ Կարեն Կարապետյանի հովանավորյալ անկուսակցական Սողոյանին խաղից հանում են, որովհետև ՀՀԿ-ն ընտրապայքարի մեջ է մտցրել ոմն Քերոբ Գրիգորյանի, ինչը բավական տարօրինակ է, քանի որ գաղտնիք չէ, որ Կարապետյաններն են Լոռու մարզում ու հատկապես Տաշիրում «ասողը», և իրենք են տիրապետում իրավիճակին: Բացի այդ`նշված Քերոբն առանձնապես մեծ հեղինակություն չի վայելում այս տարածքում:

Ըստ «Հրապարակ»-ի տաշիրյան աղբյուրների, այս անգամ Կարեն Կարապետյանի հովանավորյալը մի երիտասարդ է` անկուսակցական Էդգար Արշակյանը: Նա ոչ թե Տաշիրից, այլ ծնունդով հարակից Մեծավան համայնքից է, որին Կրապետյանն ուզում է քաղաքապետ դարձնել: Եվ հենց այդ պատճառով է, որ Սողոյանը կեսճանապարհին դուրս եկավ պայքարից, որպեսզի չխանգարի իր հովանավորի նոր թեկնածուին: Զավեշտալին թերևս այն է, որ Նշան Սողոյանը նույնիսկ հերքում է, թե ինքն առաջադրվել էր և ինքնաբացարկ ներկայացրել: Նա լոռեցու պարզությամբ պնդում էր, որ ի սկզբանե էլ այդ ցանկությունը չի ունեցել և չի առաջադրվել: Մինչդեռ ԿԸՀ-ն արդեն գուժել է նրա ինքնաբացարկի մասին լուրը: Նշելով նաև, որ, ՀՀԿ-ի և Կարեն Կարապետյանի հովանավորյալներից բացի, Տաշիրում առաջադրվել է նաև անկուսակցական Վազգեն Ղազարյանը, «Հրապարակ»-ը ներկայացնում է իր զրույցը Նշան Սողոյանի հետ:

– Պարոն Սողոյան, այնուամենայնիվ, Ձեր համայնքից փոխանցում են, որ Դուք վատ համայնքապետ չեք եղել և դրան զուգահեռ լավ հարաբերություններ ունեք Կարապետյանների հետ, որոնք են հենց նման հարցերը լուծում: Ի՞նչն էր խնդիրը Ձեր պայքարից հրաժարվելու:

– Չառաջադրվելու որոշումն անձնական էր և բացարձակապես ոչ մեկի հետ կապ չունի: Բերեք այսպես մտածենք: ՏԻՄ նախկին օրենքն ասում էր, որ համայնքապետն ընտրվում է առավելագույնը 2 ժամկետով` 3 տարի ժամանակահատվածով: Իհարկե, 3 տարին ես քիչ էի համարում, ես կողմ էի երկու ժամկետի` 4 տարով: Ինչևէ, 10 տարի ես աշխատել եմ և կարծում եմ, որ լճացման պրոցես չպետք է գնա ցանկացած անձնավորության մոտ: Այնպես որ, որոշումն իմն է եղել, և ես նորմալ եմ համարում:

– Դուք զարմանալիորեն տարբեր եք մտածում այլ չինովնիկներից, որոնք քիչ են համարում 4, 5, 6 անգամ առաջադրումները, եթե անկեղծ է, լավ է, բայց մի քիչ համոզիչ չի հնչում:

– Չէ, չէ, նորմալ երևույթ է: Ձեր կարծիքով, 10 տարին քի՞չ է մի ոլորտում: Նորմալ է, մարդը պետք է փորձի տարբեր ոլորտներում: Սա նորմալ երևույթ է, և պետք է նորմալ ընդունենք:

– Իրականում մեզ հայտնի է դարձել, որ Կարապետյանի հովանավորյալն այս անգամ մի երիտասարդ է, և այդ պատճառով Դուք դուրս եկաք ընտրապայքարից:

– Ոչ, այդպիսի բան չկա, իրենք ոչ մի կապ չունեն այստեղ: Ես ուղղակի կոչ եմ անում Ձեզ և խնդրում, որ պետք չէ նման հարցերն այդ հարթությունում քննարկել: Նման բան չկա:

– Բայց գաղտնիք չէ, որ Կարապետյանների ազդեցությունը Ձեր շրջանում մեծ է, և իրենք են, ըստ էության որոշում, թե ով կլինի քաղաքապետը:

– Ոչ, նման բան մի ասեք, Կարապետյաններն ամբողջ հանրապետությունում են հայտնի իրենց բարի գործերով, իսկ Կարեն Կարապետյանը հայտնի է որպես կայացած գործիչ, որպես հարգված, սիրված անձնավորություն, և խնդրում եմ` մի շահարկեք իրենց անունը:

– Իսկ պրն Կարապետյանը գո՞հ էր Ձեր աշխատանքից:

– Գիտեք, ես երբևիցե չեմ հարցրել` իմ աշխատանքից գոհ են, թե դժգոհ:

– Գուցե դժգոհությո՞ւն կար Ձեր նկատմամբ, այլապես Դուք կրկին կառաջադրվեիք:

– Ես ոչ մեկին չեմ հարցրել` գոհ է իմ աշխատանքից, թե դժգոհ, ես աշխատել եմ իմ հնարավորության սահմաններում, իմ ուժերի ներածի չափով: Այնպես որ, ես նման ենթադրությունների չեմ կարող պատասխանել:

– Որպես գործող քաղաքապետ, առաջադրված թեկնածուների մասին ի՞նչ կասեք:

– Ես դեռևս իրենց մասին որևէ մեկնաբանություն անել չեմ կարող, որովհետև ոչ մեկի ծրագրին դեռ ծանոթ չեմ: Մոտ օրերին իրենք իրենց ծրագրերը կներկայացնեն, և այդ ժամանակ, կարծում եմ, կկարողանամ կարծիք հայտնել: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում