Սյունիքի մարզի տարածքով անցնող Երևան-Մեղրի և Երևան-Ստեփանակերտ մայրուղիները բաց են և երթևեկելի:
Այնուամենայնիվ, Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներում մերկասառույց է:
Երթևեկությանը խանգարում է նաև մառախուղը:
Մառախլապատ է նաև մայրուղու Մեղրու լեռնանցքում, սակայն միջպետական ճանապարհի այս հատվածը ևս բաց է ու երթևեկելի:
Շարունակում են դժվարանցանելի մնալ մարզի որոշ` համայնքային նշանակության ճանապարհներ:
Ժամը 10-ի մոտակայքում Թասի լեռնանցքում մեքենաների խցանման պատճառով մոտ կես ժամ դադարեցվել էր երթևեկությունը։









































