Ուկրաինացի հաղորդավարուհի Աննա Շապովան արժանացել է «Mrs. Globe-2012» տիտղոսին:
Ընտանեկան բռնությունից երեխաներին և կանանց պաշտպանող միջազգային հիմնադրամի կողմից ամեն տարի կազմակերպվող այս միջոցառմանը ընտրում են ամենագեղեցիկ ամուսնացած կնոջը: Օդեսայի բնակչուհի Շապովային այնտեղ էր գործուղել «Мисс Украина- Юг» հանձնաժողովը:
«Աննան այս մրցույթին մասնակցում էր արդեն երկրորդ անգամ»,- նշել է հանձնաժողովի նախագահ Տատյանա Սավչենկոն:
«2011 թ. մասնակցելով` Աննան հաջողություն չունեցավ, սակայն մեկ տարվա ընթացքում նա աշխատել է իր վրա և զբաղվել բարեգործությամբ», – նշում է Սավչենկոն:











































