Իրանը մոտակա երկու ամսվա ընթացքում կսկսի երկու համատեղ նավթահանքերից նավթի արդյունահանումը, ըստ ISNA գործակալության՝
հաղորդել է Իրանի նավթի նախարար Ռոստամ Գասեմին:
Նրա խոսքերով՝ համատեղ նավթահանքերն արդեն շահագործվում են`բացառությամբ երկուսի:
Նա այդ հանքերի անունը չի տվել, սակայն ասել է, որ նախատեսվում է այդ հանքավայրերից արդյունահանել մինչև մեկ միլիոն բարել նավթ:
Նախարարի խոսքերով՝ Իրանը նոր հանքավայրերում սկսելով աշխատանքներ` մեծացնում է նավթի արդյունահանումը:
Իրանը Ռուսաստանից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում բնական գազի պաշարների առումով և ձգտում է մեծացնել արդյունահանումը արտաքին և ներքին ներդրումների շնորհիվ: