Շիրակի մարզի միջպետական և համայնքային ճանապարհները սպասարկող կազմակերպության աշխատակիցները անցած գիշեր գրեթե անքուն են մնացել։ Չնայած դրան, գյումրեցիները վաղ առավոտից չմշկորդի վիճակում են:
Գիշերվանից մինչ այժմ տեղացող ձյան պատճառով դժվարանցանելի են մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանի մի շարք համայնքների ճանապարհները: Այս պահին դրանք մշակվում են աղա-ավազային խառնուրդով: Որոշակի աշխատանք կատարվել է նաև Գյումրիում, բայց դեռ արդյունք չկա։ Վարորդների խոսքով, եթե այսպես շարունակվի, դժբախտ պատահարներից խուսափելը բարդ կլինի: