Կաթով սուրճի շարունակական օգտագործումը կարող է դրա սիրահարներին պարգևել տարեկան 5 կգ-ից ոչ պակաս ավելորդ կիլոգրամներ, հաղորդում է «ՄեդՎեստին»:
Լատե սուրճի 1 բաժակի կալորիականությունը սովորական սուրճից քառակի բարձր է: Այն, որ լատեի մեջ հաճախ ավելացնում են շաքար, զգալի մեծացնում է ընպելիքի կալորիականությունը: Եթե դասական լատեում պարունակվում է 153-250 կալորիա, ապա սովորական սև սուրճում` միայն 35:
«Բոլորին դուր է գալիս լատեն, քանի որ յուղոտ կաթը դրան առանձնահատուկ համ է պարգևում: Օրական մեկ բաժակից ավելի լատե խմելու դեպքում դրա կալորիաները այրելը պրոբլեմատիկ կլինի»,- հայտարարել է ֆիթնեսի մարզիչներից Ջին Մարնոչը:








































