Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի կարծիքով` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության պատասխան հանդիպումը հիանալի հնարավորություն կընձեռի շտկել իրավիճակը` մրցաշրջանի վատ մեկնարկից հետո:
Երեկ «Ռեալ»-ը կրկին միավորներ է կորցրել` «Բարսելոնա»-ին թույլ տալով 5 միավորով առաջ անցնել:
«Մարզիչը միանգամայն իրավացի է, երբ ասում է, թե մենք արժանի չէինք հաղթանակի: Դա այն խաղը չէր, որ մենք պատրաստվում էինք ցուցադրել: Անցյալում ապացուցել ենք, որ կարող ենք շտկել ցանկացած իրավիճակ:
Մենք պետք է հանգստանանք և մեր ուշադրությունը սևեռենք դեպի ապագան: Չորեքշաբթի պետք է ապացուցենք, որ մեծագույն թիմ ենք: Ամբողջովին այլ խաղ կցուցադրենք: Պետք է պահպանենք հանգստություն, քանի որ հաղթանակը մեզ կնվիրի մրցաշրջանի առաջին տիտղոսը»,- ասել է Իգուաինը:











































