Օրերս «Յուվենթուս»-ի նախկին խաղացող Զլատան Իբրահիմովիչն անսպասելիորեն մեկնաբանել է միլանյան ակումբներում անցկացրած ժամանակաշրջանը: Շվեդ հարձակվողի խոսքերի համաձայն` ինքը ստիպված է եղել բացասական արտահայտություններ կատարել մի ակումբի հասցեին, որն անջնջելի հետք է թողել իր կարիերայում:
«Ինձ ստիպում էին բացասաբար արտահայտվել «Յուվենթուս»-ի մասին: Ներկայումս Ֆրանսիայում կարող եմ հանգիստ ասել այն, ինչ մտածում եմ: Մինչ այժմ կարծում եմ, որ սև-սպիտակ մարզաշապիկ կրելն անհամեմատելի զգացողություն է առաջացնում: Այն նվիրում է բացարձակապես դրական և իսկական լիցքեր, որոնք հատուկ են միայն «Յուվենթուս»-ին:
«Յուվենթուս»-ը հիանալի ակումբ է: Այն այլ ակումբ է»,- ֆրանսիական լրատվամիջոցները մեջբերում են Իբրահիմովիչի խոսքերը:








































