Իրանի իշխանությունները մտադիր են Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիին ու որոշ երկրների ղեկավարների ցուցադրել իրենց միջուկային օբյեկտները: Այս մասին հայտարարել են Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեում:
Մասնավորապես, Մուրսին մուտք կունենա Սպահանում ու Նաթանզեում միջուկային օբյեկտներ, որտեղ կատարվում է ուրանի հարստացում, ինչպես նաև կայցելի Բուշեհրի ԱԷԿ:
«Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակներում երկրի ղեկավարները կայցելեն իրանական միջուկային օբյեկտներ»,-հայտարարել է խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Նա հավելել է, որ «այդ այցելությունները ուղղված կլինեն այն բանին, որ հերքեն Իրանի դեմ քարոզչությունն ու անհիմն մեղադրանքները, թե վերջինս փորձում է միջուկային զենք ստեղծել»:
Թեհրանում Չմիավորման շարժման գագաթնաժողովը փորձագիտական մակարդակով սկսվել է անցած կիրակի։