Գերմանական ամենահայտնի ֆուտբոլային ակումբը՝ Մյունխենի «Բավարիա»-ն, նոր ցուցանիշ է գրանցել երկրպագուների՝ ակումբում գրանցվածների թվով: Այդ թիվը կազմում է 185.000: Այսպիսով՝ մյունխենյան ակումբն այդ ցուցանիշով գերազանցում է կատալոնական «Բարսելոնա»-ին, որն իր շարքերում ունի 170.000 գրանցված երկրպագու:
Այս արդյունքով թիմը թեև գերազանցում է «Բարսելոնա»-ին, սակայն երկրորդն է: Առաջին տեղում է «Բենֆիկա»-ն, որի շարքերում գրանցված է 224.000 անդամ:








































