Արդարադատության խորհրդի որոշմամբ Երևան քաղաքի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ամրահի Պետրոսյանին և Արմեն Թումանյանին հայտարարվել է նախազգուշացում:
ՀՀ արդարադատության խորհրդի նույն որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
ՀՀ արդարադատության խորհրդի որոշման համար հիմք են հանդիսացել ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները:












































