Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Վանաձորի քաղաքապետը պետական ծրագրերով կատարված աշխատանքները վերագրում է իրեն

Ընթերցելով Վանաձորի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի նախընտրական ծրագրի կետերը՝ հնարավոր չէ անտարբեր մնալ:

«Յուրաքանչյուր մարդ աշխատելով որևէ ոլորտում, ձեռք բերելով փորձ՝ պրոֆեսիոնալ է դառնում իր գործում». այս տողերը Սամվել Դարբինյանի նախընտրական ծրագրի հենց առաջին էջում են զետեղված: Փաստորեն, «պրոֆեսիոնալ» քաղաքապետը որպես նորից վերընտրվելու նախապայման ու հիմք ծառայեցնում է այն փաստը, որ արդեն 13 տարի՝ սկսած 1999 թվականից, հենց ինքն է ղեկավարում քաղաքը:

Շարունակելով նախընտրական ծրագրի ընթերցումը՝ հետաքրքիր տողեր կարելի է կարդալ Սամվել Դարբինյանի կատարած աշխատանքների մասին: Օրինակ՝ թե ինչպես են տնակներում տարիներ շարունակ բնակվող մարդիկ բնակարանների գնման վկայագրեր ստացել, կամ թե ինչպես է այս տարիների ընթացքում կատարվել շուրջ 103 կմ փողոցների երթևեկելի մասերի, անցումների ու խաչմերուկների նշագծում, կամ՝ 176 փողոցների, մայթերի ու հրապարակների կապիտալ և մասնակի նորոգում: Նշվածներից յուրաքանչյուրը կատարվել է կառավարության ֆինանսական օժանդակությամբ ու միջոցներով, որոշակի ծրագրերով:

Բացի այդ, կան դրույթներ էլ, որոնք կառավարության ֆինանսական օգնության ու համայնքի համատեղ միջոցների հաշվին են կատարվել: Օրինակ՝ հիմնանորոգված 98 շենքերի տանիքներից 47-ը, 39 բազմաբնակարան շենքերի վերելակներից 11-ը և բարեկարգված բոլոր 18 շենքերի բակերը ՀՀ կառավարության միջոցներով են իրականացվել: Թվարկվածներից բոլորը քաղաքապետի նախընտրական ծրագրում են ներառված՝ որպես բնակարանային տնտեսությունների ոլորտում կատարված աշխատանքներ:

Իսկ օրերս՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գործող քաղաքապետը խոսեց նաև այն մասին, որ 1999-ից, երբ ինքն առաջին անգամ ընտրվեց որպես համայնքի ղեկավար, մինչ օրս փոխվել են դպրոցների ու նախակրթարանների կարգավիճակները՝ տնակայինից վերածվելով քարե շինությունների: Տպավորությունն այնպիսին է, որ եթե Սամվել Դարբինյանի փոխարեն մեկ ուրիշն ընտրվեր, Վանաձորի դպրոցներն ու նախակրթարանները մինչ օրս կգործեին տնակային պայմաններում, փայտի ու ածուխի վառարաններով ու կաթող տանիքներով:

Անցում կատարենք Վանաձորի քաղաքապետի՝ նախընտրական բուկլետում որպես ուղղակի խոսք գրված տողերից մեկին. «Ձգտել եմ, որ Վանաձորը ներկա պայմաններում ապրի ու շնչի ժամանակակից քաղաքին բնորոշ կյանքով»:

Նշենք, որ մինչ օրս Վանաձորում չկան նորմալ ժամանցի վայրեր, գործող բոլոր զբոսայգիներից փոքր-ինչ տարբերվում է Երկաթուղայինների այգին, որտեղ վերջապես տեղադրվել են մի քանի մանկական կարուսելներ, գործում են մի քանի սրճարաններ, սակայն տարածքի մաքրությունն այնքան չհամապատասխանող է նորմերին, որ քաղաքի լավագույն զբոսայգին, մեղմ ասած, չի գրավում բնակիչների մեծ մասին: Մյուս բոլոր այգիներում չկան անգամ աղբի համար նախատեսված արկղեր, նստարանները գրեթե բացակայում են, եղածներն էլ կամ ջարդված են, կամ մասամբ պոկված: Իսկ քաղաքի գլխավոր՝ Հայքի հրապարակի շատրվանները շաբաթվա մեծ մասը չեն գործում, թեև քաղաքապետն իր ասուլիսի ժամանակ, բարձրացված այս հարցին ի պատասխան, նշեց, որ ինքն անձամբ ամեն օր հրապարակում է, շատրվանները միշտ գործում են, անջատվում են միայն մաքրման օրերին՝ շաբաթական մեկ օր: Հարկ է նշել, որ հենց լրագրողների հետ հանդիպման օրը կենտրոնական հրապարակի շատրվանները չէին գործում:

Փաստորեն, «Յուրաքանչյուր մարդ աշխատելով որևէ ոլորտում, ձեռք բերելով փորձ՝ պրոֆեսիոնալ է դառնում իր գործում» տողերն ու նույն էջում գրված՝ «Շարունակենք մեր գործը և անենք ավելին» կոչը ոչինչ չեն ասում վանաձորցիներին:

Իսկ նույն այդ վանաձորցիները գրեթե վստահ են, որ այս ընտրությունները ոչնչով չեն տարբերվի նախորդ չորսից, ու կընտրվի նորից գործող «պրոֆեսիոնալ» քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում