Նավթարդյունահանող ընկերությունները մոտավորապես մեկ քառորդով կրճատել են Մեքսիկական ծոցում նավթի արդյունահանումը «Իսահակ» հասարակածային փոթորկի պատճառով: Այս մասին նշված է ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության ու անվտանգության հարցերով բյուրոյի կայքում (U.S. Bureau of Safety and Environmental Enforcement):
Օգոստոսի 26-ի տվյալներով` ընդհանուր առմամբ տարհանվել է 39 պլատֆորմ և 8 հորատանցք: Մասնավորապես, Մեքսիկական ծոցում ժամանակավորապես դադարեցրել են արդյունահանումը BP, Royal Dutch Shell, Apache Corp и Murphy Oil Corp. ընկերությունները:
Ավելի քան 8 տոկոսով կրճատվել է բնական գազի ամենօրյա արդյունահանման ծավալը:
Հասարակածային «Իսահակ» փոթորկը, որի էպիկենտրոնը գտնվում է Քի Վեստ կղզու տարածքում` Ֆլորիդայի լողափից քիչ հեռու, աստիճանաբար մեծ ուժ է հավաքում:
Ամերիկյան 4 նահանգներում` Ֆլորիդայում, Լուիզիանայում, Ալաբամայում և Միսսիսիպիում, փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:












































