Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է ՀՀ-ում պետական ներդրումների գնահատման համակարգի ներդրման ռազմավարությանը հավանություն տալու նախագիծը:
«Հանրային ռեսուրսների վերաբաշխման ժամանակ հիմնավորված քաղաքական որոշումների կայացումը կարևորագույն խնդիր է: Վերջինս հատկապես ընդգծվում է զարգացող երկրների համար, որտեղ առկա բյուջետային միջոցները սուղ են, իսկ հանրային արդյունավետ ներդրումները կարող են զգալի ազդեցություն ունենալ հասարակական կյանքի վրա:
Քաղաքական որոշումները կարող են համարվել հիմնավորված, եթե դրանք բխում են խորը և բազմակողմանի վերլուծություններից, բացահայտված և գնահատված են հնարավոր զանազան սոցիալական և տնտեսական ազդեցություններն ու հետևանքները, գնահատված է հանրային օգտակարությունը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:








































