Սերբական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Քուվեյթի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գորան Տուֆեգջիչը գտնվում է կրիտիկական վիճակում հարևանի հետ վեճի արդյունքում ստացած հրազենային վնասվածքի պատճառով:
Տուֆեգջիչին, ով իր հանգիստն էր անցկացնում Բելգրադից 80 կմ հարավ-արևելք գտնվող Պոժարևացեում, վիրավորել է իր հարևանը: 86-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Vecernje Novosti-ի հավաստմամբ` 41-ամյա մասնագետը վիրահատության է ենթարկվել, սակայն նրա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
Տուֆեգջիչը Քուվեյթի ընտրանին գլխավորում է 2009 թվականից: Նրա գլխավորությամբ քուվեյթցիները հաղթանակ են տարել Պարսից ծոցի Գավաթի 2010 թվականի խաղարկությունում:









































