2012թ. առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 79 հզ. 617 գործարքներ, որոնց քանակը, 2011թ. երկրորդ կիսամյակի համեմատ, նվազել է 20.6%-ով, իսկ 2011թ. առաջին կիսամյակի համեմատ` 13.0%-ով:
Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2012թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36.4%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 29.1%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ: 2012թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, 2011թ. երկրորդ կիսամյակի համեմատ, նվազել է 17.8%-ով, իսկ 2011թ. առաջին կիսամյակի համեմատ` 5.9%-ով:
Երևանում 2012թ. առաջին կիսամյակում, 2011թ. երկրորդ կիսամյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 13.7%-ով, իսկ 2011թ. առաջին կիսամյակի համեմատ` 7.9%-ով: Երևանում 2012թ. առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները, 2011թ. առաջին կիսամյակի համեմատ, նվազել են 2.1%-ով, իսկ 2011թ. երկրորդ կիսամյակի համեմատ` 1.7%-ով:
Առաջին կիսամյակում մարզերում վաճառվել են շենքերի 1,890 բնակարաններ, որոնց քանակը, 2011թ. երկրորդ կիսամյակի համեմատ, նվազել է 15.9%-ով, իսկ 2011թ. առաջին կիսամյակի համեմատ` 0.8%-ով, գներն աճել են 3.1%-ով:









































