Հորդանանի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռամտա քաղաքի մոտակայքում հրթիռ է ընկել, որը հարևան Սիրիայի տարածքից է բաց թողնված եղել: Պաշտոնական Ամմանը դա գնահատել է որպես Հորդանանի ինքնավարության սահմանի խախտում, հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Հորդանանի ԱԳՆ Սիրիայի դեսպանին կանչել է բացատրություն տալու տեղի ունեցած սահմանային միջադեպի առնչությամբ: Թագավորության հյուսիսում ընկել է 4 հրթիռ, որոնք բաց էին թողնվել սիրիական կողմից, որի արդյունքում մեկ երեխա ստացել է բեկորային վնասվածք:
Թագավորության պաշտոնական հայտարարության մեջ հույս է արտահայտված, որ Դամասկոսը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա նմանօրինակ միջադեպերը կրկնվեն:
Բժիշկների խոսքերով, ովքեր զբաղվում են երեխայի բուժմամբ, երեխան գլխի վնասվածք է ստացել: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:










































