Սիրիայի փոխնախագահ Ֆարուք աշ-Շարաան իր փախուստի մասին լուրերից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ:
Ինչպես հաղորդում է Al Arabiya-ն` լրագրողները տեսել են, թե ինչպես է նա դուրս գալիս իր ավտոմեքենայից և գնում գրասենյակ, որպեսզի հանդիպի Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալաիդդին Բորուջերդիի հետ:
Բաշար Ասադի մերձավոր Ֆարուկ աշ-Շարաայի հեռանալու մասին լուրերը հերքել են թե՛ Սիրիայի տեղեկատվության նախարարությունը, թե՛ Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ նա Հորդանան է տեղափոխվել: Այս տեղեկությունը, ինչպես նաև այն լուրերը, որ փոխնախագահը տնային կալանքի տակ է, հերքվել են Սիրիայի կողմից:









































