««Խնձորային գիգանտի» պատմության մեջ եկել է «ամենաքաղցր» ժամանակաշրջանը: Այժմ Apple-ը զբաղեցնում է առաջին հորիզոնականը ինովացիաների շրջանում»,- ենթարդրում է IT վերլուծաբան Քեն Դյուլանին:
Այժմ Apple-ի և Samsung-ի սիրահարներին հուզում է այն հարցը, թե ինչ նշանակություն կունենա դատարանի որոշումն ընդհանուր առմամբ և մասնավորապես գնորդների համար:
Վերլուծաբանների կարծիքով` դատական գործընթացում Apple ընկերության հաղթանակը Samsung-ի նկատմամբ կհանգեցնի շուկայում նորարարությունների քանակի նվազմանը, բացի այդ՝ որոշակի չափով կբարձրանան գները:
Փորձագետի կարծիքով` Android պլատֆորմով աշխատող ընկերություններն այլևս չեն կարող թողարկել տարբեր սարքավորումների մեծ քանակություն, ինչը կարող էին իրենց թույլ տալ 2010-2012թթ.:
Փորձագետները չեն բացառել, որ Apple-ը կարող է դատական հայցեր ներկայացնել նաև ընդդեմ այլ ընկերությունների, որոնք նույնպես կիրառում են Android համակարգը:










































