Ըստ ականտեսների` փետրվարի 22-ին` ժամը 17-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Կապան-Շուռնուխ հատվածում «ԿաՄազ» մակնիշի բեռանատար է շրջվել:
Բարեխաբտաբար վարորդն ու մեկ ուղևորը չեն տուժել:
«Առաջին լրատվականին» Սյունիքի փրկարար ծառայության հերթապահն ասաց, որ իրենք տեղյակ չեն վթարից:
Իսկ ճանապարհը սպասարկող Գորիսի «Ոսմար» ընկերության հեռախոսը արդեն 3 ժամ է` զբաղված է:
Հիշեցնենք, որ մայրուղու այս հատվածում երթևեկությունը դժվարանացնելի է դարձել այսօր` կեսօրից հետո:
Ճանապարհին է մնացել նաև Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարին ուղեկցող ավտոմեքենաներից մեկը: Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող նախարարին, սակայն, հաջողվել է արագ անցնել ու չմնալ բքի մեջ:
«Հով ա տեսալ, արտակարգ իրավիճակների նախարարությունն ա մաշիները կապրոնե քաչալ պագրիշկաներավ կյան Սյունիք տարավ էս եղանակին»,-այսպես մեկնաբանեց գորիսեցի ճանշին ընկերության աշխատակիցը, ով մաքրում էր ճանապարհը: