Ճապոնական հարավային Օկինավա կղզում սկսվել է բնակչության տարհանումը «Բոլավեն» թայֆունի մոտեցման պատճառով: Տեղի իշխանությունները տարհանման պաշտոնական հայտարարություն դեռևս չեն հնչեցրել, սակայն կղզու ավելի քան 300 բնակիչ նախընտրել է տեղափոխվել ժամանակավոր կացարաններ:
Ինչպես հաղորդել է SalamNews-ը` վկայակոչելով ITAR-TASS-ին, ներկա պահին «Բոլավենը» գտնվում է Օկինավայից հարավ և դանդաղորեն շարժվում է հյուսիս-արևմուտք:
Նորացված օդերևութաբանական տեսության համաձայն` թայֆունի էպիկենտրոնը կանցնի ճապոնական պրեֆեկտուրայի հարավային մասով կիրակի երեկոյան:
Նահա քաղաքի օդանավակայանում չեղյալ են հայտարարվել բոլոր թռիչքները: Ուղևորային նավերի շարժը ևս կանգնեցվել է: Օկինավայում ավելի քան 600 տուն մնացել է առանց էլեկտրականության:
Թայֆունի շրջանում քամու միջին արագությունը կազմում է վայրկյանում 50մ» ծովում ալիքների բարձրությունը հասնում է 10 մետրի:
«Բոլավեն» թայֆունն այս տարի Խաղաղ օվկիանոսում ձևավորված արդեն 15-րդ արևադարձային ցիկլոնն է:









































