Իրանում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, հայտնում է IRNA գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել Սերդեշտ քաղաքի մերձակայքում Իրաքի հետ սահմանակից Քուրդիստան նահանգում:
Հաղորդվել է, որ զոհված անձնակազմի երեք անդամը և մեկ զինծառայողը եղել են Իսլամական հեղափոխության պահակային կորպուսի անդամներ:
Նախնական տվյալների համաձայն` վթարի պատճառ է դարձել ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը: