Իտալական «Յուվենթուս»-ի պաշտպան Լուսիոյի մոտ ախտորոշվել է կոճի ամբողջական կոտրվածք:
34-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը, որ ստացել էր ուրբաթ օրը՝ մարզման ժամանակ, փաստորեն ավելի լուրջ է, քան թվում էր: Թուրինյան ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ դա հայտնի դարձավ բուժզննումն անցնելուց հետո:
Ինչքան կբացակայի ֆուտբոլիստը՝ դեռ անհայտ է, սակայն նշվում է, որ մոտ մի քանի ամիս չի կարողանա օգնել թիմին: «Յուվենթուս»-ը շտապ փոխարինող է փնտրում:








































