Lady.mail.ru կայքը Հայրենիքի պաշտպանի օրվա նախօրեին հրապարակել է տղամարդկանց տեսանկյունից ամենավատ նվերների ցուցակը: Ուժեղ սեռի համար ամենատհաճ նվեր կարող են լինել տնային հողաթափիկները, կիսավարտիքն ու գուլպան, ընկերուհու ստեղծագործած բանաստեղծությունը և, որն ամենատարօրինակն է, ալկոհոլը:
Հողաթափիկներ և այն ամենն, ինչ կարելի է ներառել «հարմարավետություն և հանգիստ» խորագրի տակ: Վատ իմաստով: Սա տղամարդու համար տպավորություն է ստեղծում, որ ինքն այլևս հին ավերակ է, որին պետք են տաք գուլպաներ, օրթոդետիկ միջատակ, բարձ և նմանատիպ այլ բաներ, որոնք կարող են հենակ հանդիսանալ մարմնի տարբեր մասերի համար, որոնք նա արդեն ի վիճակի չէ պահել պետքական դիրքում և նմանատիպ այլ բաներ, որոնք հոգատարություն են իրենց մեջ ներառում: Դա տղամարդու համար շատ տհաճ է:
Ալկոհոլ. Նման նվեր ստանալը, օրինակ` վատ արտադրության գինու տեսքով, շատ վիրավորական է և դրանով իսկ տղամարդը հարբեցողի հետ է համեմատվում, և միայն հասկացողներն ու առավելապես կոլեկցիոն խմիչքներն են հարգի համարվում:
Կիսավարտիքներ-գուլպաներ. տղամարդկանց համար նախատեսված սպիտակեղենը նույնը չէ, ինչ կանանց համար: Ոչ միայն նրա համար, որ հասարակ է: Տղամարդկանց համար սպիտակեղենն ուղղակի սպիտակեղեն է:
Գումար. Տխուր, անհամ, ձանձրացնող, մի խոսքով `ոչինչ:
Գիրք. եթե նույնիսկ հաշվի չառնենք այն հանգամանքը, որ միայն ծույլը կարող է չօգտվել ինտերնետային գրքերից, գրականությունը դադարել է էքսկլյուզիվ, դեֆիցիտ և ինչ-որ բացառիկ բան լինելուց:
Մի խոսքով, անհրաժեշտ են անհատական մոտեցում և արտառոց նվերներ:









































