Աֆղանական ոստիկանության, բանակի և ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի գործողությունների հետևանքով վերջին օրերին սպանվել է 33 թալիբ: «Սինհուա» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են երկրի իրավապահ մարմինները:
Դրա հետ մեկտեղ նախօրեին «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սոխաիլ Շահինը հայտարարել էր, որ շարժումը պատրաստ է վերսկսել խաղաղ բանակցություններն ԱՄՆ-ի հետ, որոնք ընդհատվել էին այս տարվա մարտ ամսին:
Նրա խոսքերով, եթե Վաշինգտոնը համաձայնի կյանքի կոչել մի շարք միջոցառումներ, որոնց թվին է պատկանում Կատարի մայրաքաղաք Դոհայում շարժման ներկայացուցչության բացումը, հինգ բարձրաստիճան թալիբների ազատումն ամերիկյան բանտերից, ապա շարժումը պատրաստ է բանակցել: Շահինի կարծիքով, եթե ԱՄՆ-ը հրաժարվի ազատ արձակել բանտարկյալներին, ապա թալիբները կեզրակացնեն, որ Վաշինգտոնը հետաքրքրված է խնդրի ռազմական լուծմամբ, այլ ոչ թե երկխոսությամբ:









































