Աֆղանստանի կենտրոնական Գոռ նահանգում զինված գրոհայինները առևանգել են 10 աշակերտի, առևանգվածներից չորսն արդեն սպանվել են: Այս մասին հաղորդել է Փաժվակ գործակալությունը:
Վկայակոչելով տեղի բնակչությանը և ոստիկանությանը` գործակալությունը հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել Չագչարան քաղաքի մերձակա Խաֆակ Բանդ շրջանում: Չսպասելով ոստիկանության օգնությանը` տեղի բնակիչներն արդեն բռնել են չորս կասկածյալի:
Գործակալության փոխանցմամբ` ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը, սակայն դեռևս սպառիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել:
Դպորցականների առևանգման և սպանության պատասխանատվությունը չի ստանձնել որևէ հակակառավարական զինված խմբավորում:












































