«Իսահակ» արևադարձային փոթորիկը հասել է Կուբայի տարածք: Տարերային աղետի հիմնական հարվածը կրել է կղզու արևելյան հատվածը: ITAR-TASS-ը, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, հաղորդում է, որ հորդառատ անձրևով ուղեկցվող քամին, որի արագությունը հասնում է 95 կմ/ժամի, 50 տուն է վնասել: Գուանտանամո նահանգում էլեկտրամատակարարման խափանումներ են գրանցվել:
Շուրջ 2000 մարդ ստիպված է եղել ժամանակավորապես լքել տները, որոնք գտնվում են փոթորկի ճանապարհին:
Կուբայի օդերևութաբանական ինստիտուտի տվայլներով` ներկայում փոթորկի էպիկենտրոնն արդեն դուրս է եկել Կուբայից և 31 կմ/ժամ արագությամբ շարժվում է Ֆլորիդայի ուղղությամբ: Սպասվում է, որ առաջիկա օրվա ընթացքում փոթորկը թափ կհավաքի:
Սպասվում է, որ այսօր փոթորկին կհաջորդեն կղզու ողջ տարածքում տեղատարափ անձրևները: Ջրամբարները վերահսկողության տակ են:









































