Օգոստոսի 26-ին, ժամը 07.56-ին տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 25-ին ժամը 22.20-ին Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ֊ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպաորտային պատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում,Վազ 2121ե մակնիշի 67տտ607 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1960 թ. ծնված Հապետնյակ Պողոսյան) բախվել է հենասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 1990 թ. ծնված Սեդրակ Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի բժշկական կենտրոն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:











































