ԱՄՆ-ում «Իսահակ» արևադարձային փոթորկի հետևանքով նավթի արդյունահանման ծավալը կրճատվել է 8,63%, իսկ գազինը`1,62%-ով: Այս մասին հաղորդում է RBK-ն:
Նավթագազային արդյունահանումների ծավալի կրճատման պատճառը Մեքսիկական ծոցում հորատման աշխատանքների դադարեցումն է:
Ընդհանուր հաշվով` ԱՄՆ-ի սպառողները կկորցնեն օրական 119,138 բարել նավթ և 73 մլն խորանարդ մետր գազ:
Շաբաթ օրը BP PLC նավթային կոնցեռը դադարեցրել է աշխատանքը 3` Na Kika, Horn Mountain, Marlin պլատֆորմներում: Անգլա-հոլանդական Royal Dutch Shell PLC նավթային կոնցեռը հայտարարել է բոլոր պլատֆորմներից իր անձակազմի տարհանման մասին:
Արևադարձային փոթորիկը ձևավորվել է օգոստոսի 22-ին Ատլանտյան օվկիանոսում: Փոթորկի հետևանքով Հայիթիում 4 մարդ է զոհվել: Փոթորիկը մեծ հարված է հասցրել Դոմինիկյան Հանրապետության գյուղատնտեսությանը:










































