Լիբանանում ապրող Քուվեյթի քաղաքացուն շաբաթ օրը առևանգել են այս երկրի արևելքում: Այս մասին հաղորդում է «Վատանիա» գործակալությունը:
Զինված մարդիկ կանգնեցրել են քուվեյթցու ավտոմեքենան և տարել նրան անհայտ ուղղությամբ: Լիբանանյան լրատվամիջոցները ենթադրում են, որ ի տարբերություն առևանգումների ալիքի, այս մեկը ոչ մի կապ չունի հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ և իրականցվել է փրկագնի համար:
Լիբանանում անհանգստանում են, որ Սիրիայում զարգացող ներքին հակամարտությունը կարող է անցնել իրենց երկիր:









































