Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Պատասխան քաղաքային իշխանությանը

Արդեն երկրորդ ամիսն է, որ Երևանի քաղաքապետարանը վերջապես կարողացել է լուծել մինչև հիմա անլուծելի թվացող «մեր քաղաքի համար 1 խնդիրը, այն է` արգելել բացօթյա առևտուրը»: Ըստ մեր երկրի իշխանությունների` սա այն կարևոր և միակ խնդիրն է, որին լուծում տալով` Երևանը ոչնչով չի զիջելու Փարիզին կամ Լոնդոնին: Եվ ոչ էլ երևանցիներն այդ քաղաքների բնակիչներին: Դե, իհարկե, նման հաղթանակի հասնելու համար արժե զոհաբերություններ անել` սովի մատնել հազարավոր հայ ընտանիքների, հոսանքազրկել բնակարաններ և նույնիսկ նոր արտագաղթի նախադրյալներ ստեղծել:

Երեկ Սպառողների ասոցիացիայի նախագահ պարոն Արմեն Պողոսյանն իր ելույթում նշեց. «Սա հասարակական պահանջ է»: Իսկ մենք ո՞վ ենք: Մենք հասարակության մաս կազմո՞ւմ ենք, թե՞ ոչ: Թե՞ մենք այն խավն ենք, որ հինգ տարին մեկ` մեկ օրով հասարակության անդամ ենք դառնում: Իսկ Հովհաննես Ղալեչյանը հաղթանակողի գոհունակությամբ, ցինիկ ժպիտով մեկնաբանում է, որ մեզ ոչ թե զրկել են առևտուր անելու հնարավորությունից, այլ ուղարկում են շուկաներ:

Հարգելի Ղալեչյան,

Ինչքա՞ն կարելի է Ձեզ հասկացնել, որ մեծածախ շուկաները մատնանշելով` դուք մեզ այլընտրանք չեք առաջարկում: Շուկայի տեղն իմանալու համար ձեր օգնության կարիքը չունենք: Արդյոք բա՞րդ է հասկանալ, որ մենք ոչ թե ներկրողներ ու սեփականատերեր ենք, այլ վերավաճառողներ, որ մեր եկամուտը գոյանում է մեծածախ շուկայում գնվող և բացօթյա վերավաճառքի գնի չնչին տարբերությունից: Մենք, նախքան մեզ համար գոյատևելու այս ձևը գտնելը, բազմիցս փորձել ենք շուկաներում հայթայթել մեր հանապազօրյա հացը: Մեծածախ շուկաներում սեփականատիրոջ և ներկրողի կողքին որպես մրցակից կանգնելով` մենք ոչ միայն չենք վաստակել մինիմալ գումար, այլև իբրև պարտք մեզ վրա ենք կուտակել նախապես գնված ու չիրացված ապրանքի գումարը: Եթե մենք այսօր քամու, անձրևի տակ, ցրտին, շոգին դրսում կանգնելը գերադասել ենք շուկաների հարմարավետությունից, ուրեմն արդեն մեր մաշկի վրա զգացել ենք շուկայում աշխատելու` ձեզ համար անտեսանելի խնդիրները:

Այժմ մեր կարևորագույն հարցը և պահանջը.

Հարգելի քաղաքապետ,

Ինչո՞ւ Ձեր «բարեկարգման» ծրագրի արդյուքում ի հայտ եկած բազմահազար գործազուրկներին առաջարկում եք «շուկա» կոչվող տարածքը, այլ ոչ թե աշխատանք կամ աշխատատեղ, որտեղ նրանք կարող են աշխատել և ստանալ բավարար աշխատավարձ: Այսօր քաղաքապետարանի որոշ աշխատողներ խիստ գաղտնի պահելով իրենց անուն-ազգանունը և զբաղեցրած պաշտոնը` մեզանում փնտրում են դյուրահավատների, գայթակղում իրենց «մտահոգվածությամբ» և փորձում են մեզ կերակրել «մինի-շուկա» կոչվող երևակայական բառակապակցությամբ:

Հարգելի ոմն մտահոգվածներ,

Եթե դուք իսկապես ունեք նման ծրագիր, ապա այն պետք է իրագործեիք նախքան ձեր «բարեկարգումը» սկսելը: Այդ ինչպե՞ս է, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում կարողացաք բարբարոսաբար ջարդել-փշրել մարդկանց աշխատանքի միակ աղբյուրը հանդիսացող երկաթյա տաղավարներն ու սեղանները, իսկ երկու ամսվա ընթացքում մայրաքաղաքի որևէ հատվածում երկու սեղան իրար կողքի չեք դրել` անվանակոչելով դրանք «մինի-շուկա»: Եվ դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ է այդ ուտոպիան թևածելու մայրաքաղաքում:
Մեզ հորդորում եք դադարեցնել բողոքի ակցիաները` ասելով, որ խնդիրը սոցիալական է, չքաղաքականացնենք: Ասացեք խնդրեմ, եթե սոցիալական խնդիրը կա, որը գնալով ձնագնդի պես մեծանում է ու լուծում չի գտնում, ինչի՞ կարող է վերածվել այդ խնդիրը, եթե լուծման բանալին իշխանությունների մոտ է: Մենք երկու ճանապարհ ունենք`

կամ պետք է հարմարվենք ստրուկի մեր կարգավիճակի հետ,
կամ պետք է ընդվզենք ու պայքարենք մեր իրավունքների համար:

Բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիների կոորդինացնող խումբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում