Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հույս է հայտնել, որ Կիևի և Մոսկվայի հարաբերությունները գազի խնդրում կփոխվեն:
«Գուցե մի փոքր ժամանակ կմնա խոսելու գազի մասին: Մենք կարծում ենք, որ այս թեման երբեք չի հեռանա մեր հարաբերություններից և միշտ զգայուն կլինի: Մենք կցանկանայինք մի փոքր փոխել դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- մեջբերում է Interfax-ը Յանուկովիչին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ դեռևս հույս կա, որ Ուկրաինային կհաջողվի համաձայնության գալ Ռուսաստանի հետ ռուսական գազի գնի վերանայման շուրջ:
Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովի խոսքով` Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազային բանակցությունների թեման մինչ Գերագույն ռադայի ընտրությունները ակտուալ չէ, քանի որ Ռուսաստանը որևէ առաջարկ չի անի այդ կապակցությամբ:
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին Սոչիում:









































