Եգիպտացի զինվորականները Գազայի հատված մաքսանենգ փոխադրումների 120 թունել են հայտնաբերել և փակել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Միայն վերջին երկու օրերի ընթացքում փակվել են 12 ստորգետնյա միջանցքներ: Իշխանություններն ամեն օր ավերում են մաքսանենգների փորած թունելները՝ գրոհայինների դեմ պայքարի շրջանակում: Գործողությունն արդեն 2 շաբաթ է՝ Սինայի թերակղզում իրականացնում է եգիպտական բանակը:
Բանակը ստորգետնյա մաքսանենգ ուղիները շարքից հանելու համար պայթուցիկներ դեռևս չի կիրառում. դրանցից մի քանիսը անմիջապես բնակելի թաղամասերի տակ են գտնվում: Ի դեպ, երկու խոշոր մուտքերը փակելու համար, որով Գազայի հատված մեքենաներ են ուղևորվել, 7 տուն է ավերվել, քանի որ դրանց տակ են գտնվել հսկա թունել տանող մուտքերը:
Տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ ռազմական գործողությունը Եգիպտոսն Իսրայելի թույլտվությամբ սկսել է օգոստոսի 8-ին` այն բանից հետո, երբ օգոստոսի 5-ին 16 եգիպտացի զինվորականներ սպանվեցին Եգիպտոսի և Գազայի հատվածի անցակետում:
Զինվորականների ենթադրություններով՝ թերակղզում կարող է գտնվել 120 գրոհային և մոտ 1000 ծայրահեղական:








































