Ֆինները, երևի, ինչպես ոչ մի ուրիշ ազգություն աշխարհում, հասկանում են արտասովոր մրցումների կազմակերպման և անցկացման իմաստը: Ուրբաթ ամփոփվել են Օուլու քաղաքում անցկացված երևակայական կիթառ նվագելու մրցույթի արդյունքները: Հաղթողն ամերիկացի Ջասթին Հովարդն է` հայտնի նաև Հյուսիսային որոտ անունով: Նա եզրափակիչում առաջ է անցել իր հայրենակից Մեթ Բյորնսից կամ Արիստոտելից:
Իր կաշվե տունիկայով վիկինգի նմանվող Հովարդն ունեցել է իսկապես էներգետիկ ելույթ` հատակով սահելու տարրերով համեմված: 34,6 միավոր արդյունքով նա հաղթել է 34,4 միավոր վաստակած Բյորնսին:
Հետաքրքիր է, որ անցած տարվա մրցույթում Հովարդը երկրորդն է եղել:
Մրցույթն անցկացվում է 1996 թվականից:
Ֆինների այլ «հետաքրքրությունների» շարքում են կոշիկ (լավագույն արդյունքը 67,30 մ է) և բջջային հեռախոս (համաշխարհային ռեկորդը 95 մ է) նետելու մրցումները: Ասում են, որ գոյություն ունեն նաև կացին և մարդ նետելու մրցույթներ… Սիրված է նաև լոգանք ընդունել սիրողների մրցույթը, որն անցկացվում է 1999-ից` այսպես կոչված «սաունայում գտնվելու տևականության մրցույթը»:
Արտասովոր մրցույթների հանդեպ հակումը ֆիններին մղել է անսովոր լեռնադահուկային հանգստավայր ստեղծելու, որը կբացվի Հյուսիսային Եվրոպայի տարածքի խոշորագույն աղբավայրում: Հանգստյան գոտու լեռները ստեղծված կլինեն աղբից:










































