ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համոզմամբ, բանակցային գործընթացում հիմնական խնդիրներից մեկը եղել է ու կա այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադարձնել բանակցային սեղան։ «Իսկ տարբեր միջազգային կառույցների հետ հանդիպման ժամանակ ես ասում եմ, որ հարցի լուծման վերջնական փուլում, եթե մենք ինչ-որ մի հարցի շուրջ պայմանավորվածության գանք, ստիպված ենք լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ 0-ից սկսել։ Ես հատուկ եմ ասում, որ իրենք Արցախի ղեկավարությանը ներգրավեն բանակցային սեղանի շուրջ»,- ավելացրեց Սեյրան Օհանյանը։ Իսկ այն հարցին, թե ինչ քայլեր են արվում ԼՂ-ին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար ասաց. «Այն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցային սեղանին` այսօր միջազգային կառույցներն էլ են ասում, բայց դա երբ կլինի` ես չեմ կարող ասել»։










































