Այսօր Ադրբեջանի Մեջլիսում քննարկումներ են ծավալվել երեկ զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի շուրջ,- հաղորդում է day.az-ը:
Երեկ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ «ներքին միջադեպի» հետևանքով զոհվել են 7 ժամկետային զինծառայողներ:
Պատգամավորները քննադատել են տեղի ունեցածը և իրավապահներից պահանջել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել ու պատժել մեղավորներին, իսկ հետքննական գործողությունների ավարտին ներկայացնել կատարված աշխատանքների արդյունքները:
Որոշ պատգամավորներ էլ պահանջել են լուծել բանակում առկա հոգեբանական խնդիրները։









































