Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիոն»-ի հետ խաղից առաջ ֆեյսբուքում կանխատեսումների մրցույթ է հայտարարել: «Արքայական» ակումբի առաջատարը պատրաստ է իր ձեռքի ժամացույցը նվիրել այն ֆուտբոլասերին, որը ճիշտ կգուշակի, թե քանի գոլ կխփի ինքը «Լիոն»-ի դարպասը,- հաղորդում է L’Equipe-ը: Նշենք, որ նախկինում ֆուտբոլիստն աչքի չի ընկել նման նախաձեռնություններով։