Այս տարի ամենամյա «Տաշիր» մրցանակաբաշխությունը տեղի կունեն ապրիլի 3-ին Կրեմլի համերգային դահլիճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Տաշիր-մեդիայի» պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը և գլխավոր տնօրեն Հրանտ Բաբայանը:
«Այս տարի հինգերորդ «Տաշիր» մրցանակաբաշխության ձևաչափը այլ է: Նախ մրցանակներ ենք շնորհելու հայ մշակույթի զարգացման մեջ մեծ ներդրում ունեցած մարդկանց: Երկրորդ` մրցանակներ ստանալու են նաև «Տարվա առաջընթաց» անվանակարգի հաղթողները»,- ասում է Սաղաթելյանը: Այս երկրորդ անվանակարգի հաղթողներին որոշելու է հանդիսատեսը` SMS-քվեարկության միջոցով:
Մրցանակներ են սպասվում նաև քվեարկության ակտիվ մասնակիցներին: Ամենաշատը քվեարկողները կստանան երկու անձի համար ուղեգիր դեպի Մալդիվյան կղզիներ, և 10 ուղեգիր` ապրիլի 3-ին համերգին ներկա գտնվելու համար:
«Տաշիր» մրցանակաբաշխությունը վարելու են Գարիկ Մարտիրոսյանը, Քսենյա Սոբչակը, Օկսաննա Ֆյոդորովան, Նիկոլայ Բասկովը և Մարկ Սաղաթելյանը: «Այս անգամ Թինա Կանդելակին չի վարի համերգը, որովհետև նա որոշել է զբաղվել քաղաքականությամբ»,- ասում է Սաղաթելյանը:
Համերգին ելույթ են ունենալու Տոտո Կուտունիոն, Լարա Ֆաբիանը և այլ համաշխարհային աստղեր: Համերգին մասնակցելու է նաև ամբողջ «Comedy production»:
Այս տարի «Տաշիրը» հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստատեսության եթերում:








































