Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունները նախազգուշացում պետք է լինեն ցանկացած իշխանության համար, տեղեկացնում է Новости-Грузия-ն:
«Ոչ մի երկրում տեղի չէր ունենա արյունահեղություն, եթե իշխանությունները հաշվի նստեին սեփական ժողովրդի պահանջների հետ: Եթե Վրաստանում խաղաղ իշխանափոխություն չլինի, ապա հնարավոր է դեպքերը զարգանան եգիպտական սցենարով»,- ասել է Բուրջանաձեն:
Իսկ Ներկայացուցչական ժողովրդական ժողովի ղեկավար Իրակլի Բաթիաշվիլին Վրաստանի համար զանգվածային բողոքի ալիք է կանխատեսել:
«Փոփոխությունների այս ալիքը հասնելու է նաև Վրաստան: Ժողովրդավարական սկզբունքներով խաղաղ հեղափոխության գործընթացը կհանգեցնի իշխանափոխության»,- հայտարարել է Բաթիաշվիլին: