ԱԺ օրակարգում է ներառվել ՀՀ կառավարության ներկայացրած 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ըստ այդ հաշվետվության` ՀՀ կառավարությունը թերակատարել է 2011 թվականի պետբյուջեի եկամտային մասը:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ պետբյուջե է հավաքագրվել մոտ 881 մլրդ դրամ` այն դեպքում, երբ նախատեսվում էր ավելի քան 883 միլիարդ դրամ: Սակայն, ավելի կարևոր է այն, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում ավելի է ընդլայնվել, ինչը ակնհայտ է դառնում ՀՆԱ-ի մեջ հարկերի մասնաբաժնի ցուցանիշից: