2010թ. գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերից միայն խաղողի համախառն
բերքն է գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին ասվում է ԱՎԾ «Պարենային ապահովություն և աղքատություն, 2010թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցում: Այսպես, խաղողի համախառն բերքն ավելացել է 6.9%-ով և կազմել 222.9 հազ. տոննա:
Դրան զուգահեռ պտղի և հատապտղի համախառն բերքը նվազել է 61.3%-ով և կազմել 128.5 հազ. տոննա, բոստանային մշակաբույսերինը` 38.7%-ով և կազմել 132.5 հազ. տոննա, կարտոֆիլինը` 18.8%-ով և կազմել 481.9 հազ. տոննա, բանջարանոցային մշակաբույսերինը` 13.7%-ով և կազմել 707.7 հազ. տոննա, հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերինը` 12.9%-ով և կազմել 326.4 հազ. տոննա:









































