Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցը միացվում է թիվ 81 դպրոցին

Օգոստոսի 18-ին ուժի մեջ մտավ Երևանի «Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին որոշումը: Ըստ այդմ, «Երևանի Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միացվում է «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին: «Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ` վերջինը կհանդիսանա Ա. Մռավյանի անվան դպրոցի իրավահաջորդը: Վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են N 81 դպրոցի միջոցների հաշվին:

Որոշման մեկ այլ կետով Երևանի քաղաքապետին, մասնավորապես, առաջարկվում է ապահովել N 81 միջնակարգ դպրոցում Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոցի հանրակրթական ծրագրերով աշակերտների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը: Պետք է ապահովվեն նաև N 25 դպրոցի գործունեության դադարման պետական գրանցումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Կառավարության հուլիսի 26-ի նիստում, երբ ընդունվում էր այս որոշումը, նշվել էր, որ ՀՀ կառավարության 2012 թ.-ի մայիսի 10-ի որոշմամբ Երևան քաղաքի Զաքիյան փողոցի 2 հասցեում գտնվող Ա. Մռավյանի անվան դպրոցի շենքը` 14.919 մլն դրամ հաշվեկշռային արժեքով ու 3261.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով, ամրացվել է «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Դպրոցը վերակազմակերպելու մասին որոշումը հիմնավորվել էր այն հանգամանքով, որ Ա. Մռավյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 74 աշակերտ: ՀՀ կառավարության 2010 թ.-ի մայիսի 6-ի որոշմամբ դպրոցը ձեռք է բերել հիմնական դպրոցի կարգավիճակ, ինչի արդյունքում աշակերտների թիվը զգալիորեն պակասել է և շարունակում է պակասել: Շենքը կառուցվել է 1936 թ.-ին` որպես հանրակրթական հաստատություն, և այն հիմնովին վերանորոգման կարիք ունի, քանի որ շենքային պայմաններն անմխիթար վիճակում են:

Երևանի թիվ 81 միջնակարգ դպրոցը գործում է Թաիրովի 14 հասցեում: Շենքը կառուցվել է 1931 թ.-ին (862.8 քառ. մետր): Հաստատություն հաճախում է 72 աշակերտ:

Դպրոցների միացման դեպքում 2012-2013թթ.-ի ուսումնական տարում Երևանի Ա. Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցի աշակերտները և մանկավարժական համակազմը կտեղափոխվեն թիվ 81 միջնակարգ դպրոց: Արդյունքում` թիվ 81 դպրոցի սովորողների թիվը կկազմի 146:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում