Sunday, 14 06 2026
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին

Արտահերթը պետք է լինի փետրվարի 24-ին

«Ժառանգությունը» կոչ է անում ԱԺ արտահերթ նիստ հրավիրել փետրվարի 24-ին:

Այսօր «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը պաշտոնական նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, փոխնախագահ Սամվել Բալասանյանին, ԱԺ ՙՀՀԿ՚, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙՕրինաց երկիր՚ և ՙՀՅԴ՚ խմբակցությունների ղեկավարներ Գալուստ Սահակյանին, Գագիկ Ծառուկյանին, Հեղինե Բիշարյանին և Վահան Հովհաննիսյանին` առաջարկելով ս.թ. փետրվարի 24-ին` հինգշաբթի օրը, արտահերթ նիստ հրավիրել` ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորների և ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանին ներկայացրած ՙՀայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին՚ օրենքի երկու նախագծերի քննարկման օրակարգով:

Նամակի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև.

ՙ Հարգելի տիկին և պարոնայք,

Քաջատեղյակ եք, որ Ազգային ժողովում այս պահին շրջանառության մեջ են դրված ՙՀայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի երկու նախագծեր. մեկը` հեղինակված ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի (Պ-1086-10.02.2011-ՏՀ-010/0), մյուսը` ՙԺառանգության՚ պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Լարիսա Ալավերդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի և Ստյոպա Սաֆարյանի (Պ-1089-17.02.2011-ՏՀ-010/0) կողմից:

Երկու նախագծերը միմյանց չեն հակասում, ավելին` լրացնում են մեկը մյուսին, և նպատակ ունեն կարգավորել 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՙՀայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում կատարված փոփոխության արդյունքում ՙանհապաղ՚ մաքսազերծման պահանջի պատճառով Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների հազարավոր սեփականատերերի համար հարուցված խնդիրները:

Ծագած խնդիների օբյեկտիվ և մարդասիրական լուծումը գտնվում է հետևյալում. այդ բազմահազար անձանց գոնե երկու տարի ժամանակ տրամադրել, ինչպես նախատեսում է Ս. Բալասանյանի ներկայացրած նախագիծը, և նման ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման համար ժամանակավորապես վերականգնել ՀՀ Մաքսային օրենսգրքի նախկին պայմանակարգը, ինչպես նախատեսում է ՙԺառանգության՚ պատգամավորների հեղինակած օրինագիծը, ինչպես նաև` այլ փոփոխությունների ու լրացումների միջոցով հստակեցնել, պարզեցնել ու ռացիոնալացնել մաքսազերծման ընթացակարգը, դրույքաչափերը, որպեսզի ավտոմեքենա ներմուծող մեր հայրենակիցները չխուսափեն մաքսազերծումից: Այդ ընթացքում հնարավոր կլինի հարցը կարգավորել առանց ցնցումների, փակուղուց հանելով բազմաթիվ անձանց, ովքեր իրականում հայտնվել են անելանելի դրության մեջ և այլ հնարավորություն չունենալով` նման կերպ են կարողանում հայթայթել նվազագույն ֆինանսական միջոցներ` իրենց ընտանիքների գոյատևման համար:

Հաշվի առնելով ժամանակի գործոնը, քանի որ ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում հազարավոր մարդիկ հայտնվել են ծանրագույն վիճակում, և արդեն լրանում է օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը, առաջարկում ենք ձեզ ս.թ. փետրվարի 24-ին` հինգշաբթի, հրավիրել արտահերթ նիստ` երկու նախագծերի քննարկման օրակարգով` միավորելով և ընդունելով դրանք: Խնդրում ենք Ձեր պատասխանի մասին տեղյակ պահել ՙԺառանգություն՚ խմբակցությանը, որպեսզի Ձեզ փոխանցվի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու կապակցությամբ աշխատակազմից վերցված ձևաթուղթը` այն ստորագրելու համար՚:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում