Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, Հյուսիսկովկասյան ֆեդերալ շրջանում ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինը խորհուրդ է տվել զբոսաշրջիկների համար փակել Մերձէլբրուսյան գոտին: Նրա խոսքերով, այսպիսի միջոցներ պետք է ձեռնարկվի շրջանում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու ժամանակ:
«Դա հանգիստ չէ, երբ իրականացվում է օպերացիան: Հետ կանչեք, դադար տվեք, նոր զբոսաշրջիկ բերել պետք չէ», – հայտարարել է Խլոպոնինը` դիմելով տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներին: Ինչպես հայտնել է Զբոսաշրջության ռուսաստանյան միության մամլո-խոսնակ Իրանա Տյուրինան, հիմա Մերձէլբրուսյան շրջանում կա ավելի քան 5 հազար զբոսաշրջիկ:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Խլոպոնինի և Կաբարդինո-Բալկարիայի ղեկավարի հանդիպումից հետո այդ որոշումն ընդունվել է:
Հակաահաբեկչական ռեժիմը մտցվել է Կաբարդինո-Բալկարիայի երկու շրջաններում այն բանից հետո, երբ փետրվարի 18-ին հանրապետությունում սպանվեցին Մոսկվայից երեք զբոսաշրջիկներ, ինչպես նաև պայթեցվեց «Ազաու-Ստարիյ Կրուգոզոր» ճոպանուղին: