Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2012/13թթ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Լիվերպուլ»-ը հայտարարել է Paddy Power և 188Bet բուքմեյքերական կազմակերպությունների հետ հովանավորչական պայմանագրերի ստորագրման մասին: Համաձայնագրերը նախատեսված են մինչև 2013/14թթ մրցաշրջանի ավարտը: Paddy Power-ը «Լիվերպուլ»-ի պաշտոնական խաղային գործընկեր կլինի Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Իտալիայի տարածքում, իսկ 188Bet-ը համանման իրավունքներ կստանա աշխարհի մյուս անկյուններում:
Պայմանագրերի ֆինանսական կողմը չի հրապարակվում, սակայն, մասնագետների հաշվարկով, «Լիվերպուլ»-ը կարող է տարեկան ունենալ 3 մլն ֆունտ եկամուտ:


































