Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Գլխավոր դատախազությունը խախտել է անմեղության կանխավարկածը

Զարուհի Փոստանջյանի եղբոր փաստաբան Հայկ Ալումյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով գործի մանրամասները, նշեց, որ ուրբաթ օրը Փոստանջյանի եղբորը զանգել է անծանոթ անձ և ասել, որ իրեն ստիպում են ցուցմունքներ տալ Տիգրան Փոստանջյանի դեմ, քանի որ ոմանք այդ միջոցով փորձում են հաշվեհարդար տեսնել նրա քրոջ հետ:

Ալումյանը նշեց, որ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, ամենաբիրտ ձևով խախտելով անմեղության կանխավարկածը, տեղադրված է հայտարարություն, թե Տիգրան Փոստանջյանը կատարել է հանցագործություն, և դա գլխավոր դատախազությունը համարում է հաստատված.

«Դրանով նրանք հաստատում են, թե Փոստանջյանը, հանդիսանալով հանրային ծառայող, ապօրինաբար պահանջել և ստացել է վարձատրություն ոմն քաղաքացուց: Ավելին՝ քրեական գործը հարուցվել է գոնե մի անգամ բացատրություն չվերցնելով այն անձից, ում վերաբերյալ հաղորդում է տրվել գլխավոր դատախազություն: Ստացվում է, որ եթե ցանկացած մեկը հաղորդում տա որևէ մեկի կողմից հանցագործություն կատարելու մասին, գլխավոր դատախազությունն արդեն իսկ իրեն իրավունք կվերապահի հայտարարելու, թե այդ անձը հանցագործ է»:

Զարուհի Փոստանջյանն էլ տեղեկացրեց, որ իրենք փորձել են ճշտել՝ ե՞րբ է հարուցվել քրեական գործը, սակայն պետական շահերի պաշտպանության վարչությունից նրանց պատասխանել են, թե դա նախաքննական գաղտնիք է:

Հայկ Ալումյանը նշեց, որ հայցադիմումն արդեն պատրաստ է. այսօր դիմելու են վարչական դատարան և պահանջելու են պարտավորեցնել հրապարակված տեղեկատվությունը հերքել և բռնագանձել վնասի փոխհատուցում:

«Թող իմանան գործը նախաձեռնողները, որ այս գործը հասնելու է Եվրոպական դատարան, եթե ներպետական ատյանները շարունակեն իրենց որդեգրած ոչ օրինական ձևը»,- եզրափակեց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում