Եգիպտոսում, որտեղ փետրվարի 11-ին տեղի է ունեցել հեղափոխություն և 30-ամյա կառավարումից հետո Հոսնի Մուբարաքը լքել է պաշտոնը, կյանքը վերադառնում է խաղաղ հուն: Ինչպես փոխանցում է Al-Ahram եգիպտական թերթը, եգիպտացի Ջամալ Իբրահիմն իր նորածին աղջկան տվել է Facebook անունը` ի պատիվ հեղափոխության ժամանակ այդ սոցիալական ցանցի ունեցած դերակատարության:
Աղջկան կոչել են Ֆեյսբուք Ջամալ Իբրահիմ:











































