Փետրվարի 22-ից 24-ը Վրաստան է այցելելու Եվրամիության քաղաքական և դեմոկրատական հարցերով տնօրեն Ժան Լուի Լորանը:
Այս մասին տեղեկացնում է Trend-ը` հղում անելով Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեին:
Լորանը Թբիլիսիում հանդիպումներ է ունենալու իշխանությունների տարբեր թևերի ներկայացուցիչների, ինչպես նաև ընդդիմության հետ: Բանակցությունների հիմնական թեման Վրաստանում քաղաքական և ժողովրդավարական բարեփոխումներն են լինելու: